ՄԵՐ ՄԱՍԻՆ

Որակյալ դասընթացների մատուցում ավելի քան 14 տարի

«Սմարթ Չոյս»-ի բոլոր ծրագրերը երաշխավորված են ԿԳՄՍ նախարարության կողմից, ինչը նշանակում է, որ սովորելով մեզ մոտ՝ Դուք կարող եք ստանալ ուսման վարձի մինչև 100,000 դրամի փոխհատուցում պետությունից։ «Սմարթ Չոյս»-ն արժանացել է երկու միջազգային շքանշանի՝ «Միջազգային համագործակցության համար» և «Խաղաղասիրական գործունեություն ծավալելու համար», ինչը վկայում է մեր գործունեության բարձր մակարդակի և վստահելիության մասին։




ՄԵՐ ԹԻՄԸ

Կենտրոնի մասնագետներն ունեն բազմամյա փորձ, պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, որպեսզի մատուցեն արդի, միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն։ Սովորելով մեզ մոտ՝ կարող եք շարունակել Ձեր ուսումը աշխարհի լավագույն բուհերում։




ՄԵՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Կենտրոնի յուրահատուկություններից մեկն այն է, որ մեզ մոտ դասավանդում են բազում օտարերկրացի, լեզվակիր մասնագետներ, ովքեր հանդիսանում են տվյալ երկրի լեզվի, մշակույթի կրողը և լեզուն էլ ավելի են մոտեցնում տվյալ երկրի ավանդույթներին։ Ստեղծված է այնպիսի միջազգային միջավայր, որտեղ պրակտիկ կերպով շարունակաբար կիրառվում են ձեռք բերված գիտելիքները՝ արդյունքում հաղորդելով անկաշկանդ շփման ինքնավստահությունը։


<<Սմարթ Չոյս>>

Սմարթ Չոյս լեզուների ուսուցման միջազգային կենտրոնը
գործում է 2012 թվականից

Մեզ մոտ կարող եք սովորել՝

  • Անգլերեն
  • Ադրբեջաներեն
  • Արաբերեն
  • Գերմաներեն
  • Եբրայերեն
  • Թուրքերեն
  • Իսպաներեն
  • Իտալերեն
  • Լեհերեն
  • Հայերեն
  • Հինդի
  • Հոլանդերեն
  • Հունարեն
  • Ճապոներեն
  • Չեխերեն
  • Չինարեն
  • Պարսկերեն
  • Պորտուգալերեն
  • Ռուսերեն
  • Սանսկրիտ
  • Վրացերեն
  • Ֆլամանդերեն
  • Ֆրանսերեն