Specific Measurable Attainable Realistic Timely C H O I C E

Դասընթացներ


* լեզուների ուսուցում՝


անգլերեն
արաբերեն
գերմաներեն
թուրքերեն
իսպաներեն
իտալերեն
հոլանդերեն
հունարեն
ճապոներեն
չեխերեն
չինարեն
պարսկերեն
ռուսերեն
վրացերեն
ֆլամանդերեն
ֆրանսերեն
և այլ լեզուներ

Կուրսերն իրենց մեջ ներառում են A1-C2 մակարդակները`


Առաջարկում ենք անհատական, զույգով և  խմբակային դասընթացներ: Խմբերը բաղկացած են 3-5 հոգուց:

Կենտրոնը պարբերաբար համալրվում է գեղարվեստական գրքերի և ֆիլմերի նոր հավաքածուով՝ նախատեսված լեզվական տարբեր մակարդակների համար: Դրանց նպատակն է լրացնել մասնակցի առօրյան, ազատ ժամանակը նաև լսարանից դուրս՝ համատեղելով օգտակարը հաճելիի հետ: Գրքերը և ֆիլմերը քննարկվում են նաև լսարանում՝ հնարավորություն տալով մասնակցին արտահայտելու իր մտքերը և դատողությունները իր ուսումնասիրած լեզվի շրջանակներում:

Ձեր լեզվական գիտելիքների մակարդակը որոշելու և համապատասխան փուլում ընդգրկվելու  համար կարող եք անցնել անվճար թեստավորում համապատասխան մասնագետի մոտ:

Դասընթացի ավարտին տրվում է ավարտական վկայական 3 լեզուներով, ինչպես նաև
երաշխավորագիր - նամակ հաստատության տնօրենի կողմից:
Լավագույն ուսանողներին աջակցում ենք նաև աշխատանքի տեղավորման հարցում;




* խոսակցական և մասնագիտական անգլերեն՝


բժշկական
բիզնես
իրավաբանական
սպորտ
տեղեկատվական տեխնոլոգիաներ
տնտեսագիտական
տուրիզմ և այլ ուղղվածություններով

Լեզվի տեսական իմացությունն ու դրա տիրապետումը խոսակցական մակարդակով լրիվ տարբեր հարթություններում են գտնվում, այսինքն՝ անձը կարող է տիրապետել լեզվին, սակայն չկարողանալ կիրառել այն գործնականում: Կենտրոնի հմուտ մասնագետները լեզուն մատուցում են այնպես, որ այն դառնա պատրաստի օգտագործման գործիք, ուսանողի ցանկության դեպքում լեզուն մատուցվում է մասնագիտական բնագավառի շրջանակներում:





* դասապատրաստում


Հարգելի ծնողներ,

ժամանակի սղության և զբաղվածության պատճառով շատերս չենք հասցնում հետևել մեր երեխաների դասապատրաստման գործընթացին, մինչդեռ ուզում ենք, որ երեխաները ձեռք բերեն շատ գիտելիքներ և դրսևորեն բարձր առաջադիմություն:

<<Սմարթ Չոյս>> ուսումնական կենտրոնը պատրաստ է աջակցել Ձեզ` առաջարկելով դասապատրաստման ծառայություն:


Մենք ուղղորդում ենք երեխաներին ինքնուրույն սովորել, իսկ անհրաժեշտության դեպքում արհեստավարժ մասնագետները պարզաբանում են անհասկանալի հարցերը։





*միջազգային քննությունների նախապատրաստում՝


Վերը նշված քննությունները ֆրանսերեն լեզվի միջազգային քննություններ են:



Մեր նպատակասլաց դասավանդողները կօգնեն Ձեզ ստանալ բարձր միավոր







Հասցե՝   Թումանյան 8 Միջազգային բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, 512 սենյակ
Հեռ.՝   +374 (55) 49 22 59
+374 (98) 49 22 59
+374 (99) 49 22 59

Էլ. փոստ՝   smartchoice@email.com
facebook