Specific Measurable Attainable Realistic Timely C H O I C E

Բարի գալուստ «Սմարթ Չոյս» 

 

 

Կենտրոնի տնօրենի ուղերձը

 

Հարգելի՛ այցելու,

Սիրով ողջունում եմ Ձեզ «ՍՄԱՐԹ ՉՈՅՍ» լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնի կայքէջում: 

Կենտրոնի նպատակն է ուսանողներին ապահովել լեզվական այնպիսի գիտելիքներով, որոնք պրակտիկ գործածություն կունենան առօրյայում, աշխատավայրում կամ այլ բնագավառներում, որտեղ անհրաժեշտ է լեզվի իմացությունը, ապահովել որակյալ կրթություն՝ հաշվի առնելով ուսանողի պահանջների բավարարվածությունը, գնահատել ուսանողի գիտելիքները ընդունելության և ավարտական փուլերում՝ համապատասխան թեսթավորման միջոցով:

Ուսումնասիրություն կատարելով ներկայումս գործող ուսումնական կենտրոնների  շրջանում, նկատելով թույլ տրված բացերը, որոնք էապես ազդում են բարձր որակի ապահովման վրա և չեն արդարացնում հանրության սպասումները, առաջացավ մեկ այլ, իր մոտեցմամբ մյուսներից տարբերվող ուսումնական կենտրոն հիմնադրելու պահանջը: Եվ այսպես, նպատակ հետապնդելով ապահովել հանրությանը որակյալ,  պրակտիկ լեզվական գիտելիքներով՝ հիմնադրվեց «ՍՄԱՐԹ ՉՈՅՍ» լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնը, որն օր օրի էլ ավելի է կատարելագործում և բարձրացնում իր ծառայությունների որակը:

Այստեղ` «ՍՄԱՐԹ ՉՈՅՍ» -ում կարող եք ուսանել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, իտալերեն, չինարեն և գրեթե ցանկացած լեզու, քանզի դրանց տիրապետումը տանում է դեպի մեծ պահանջարկ ունեցող բարձր աշխատավարձով աշխատատեղեր: Լեզուների ուսուցմանը զուգընթաց մեր պրոֆեսիոնալ մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կատարում են մասնագիտական, ցանկացած բարդության թարգմանություններ:

Կենտրոնի մասնագետները ունեն բազմամյա փորձ, պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, որպեսզի մշտապես պահեն իրենց ձեռքը համաշխարհային զարկերակի վրա և մատուցեն հնարավորինս արդի, միջազգային տենդենցների, փորձի հետ համընթաց շարժվող, սակայն միևնույն ժամանակ մեր կորպորատիվ և ազգային արժեքներից չշեղվող  կրթություն: Հավատացած ենք` մեր շրջանավարտների գործը կխոսի իրենց փոխարեն:

Հուսանք, որ այս կայքէջում տեղադրված ընդհանուր տեղեկատվությունը Ձեզ կծառայի որպես կենտրոնի ոգեշնչող աշխատանքի ցուցիչ:

Կենտրոնը պատրաստ է աջակցելու Ձեզ համապատասխան դասընթացի ընտրության հարցում:

Հարգանքով`

«ՍՄԱՐԹ ՉՈՅՍ» լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնի
Գործադիր տնօրեն՝ Սվետլանա Կարապետյան




Հասցե՝   Թումանյան 8 Միջազգային բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, 512 սենյակ
Հեռ.՝   +374 (55) 49 22 59
+374 (98) 49 22 59
+374 (99) 49 22 59

Էլ. փոստ՝   smartchoice@email.com
facebook