IELTS (International English Language Testing Service)

միջինից սկսած ցանկացած մակարդակի համար

Համակարգը ունի երկու տարատեսակ` ակադեմիական և ընդհանուր: Եթե դուք նախատեսում եք որևէ անգլախոս երկրում ուսումնառությունը շարունակել համալսարանում, ապա հավանական է, որ ձեզ կխնդրեն հանձնել ակադեմիական տարբերակը: Եթե նախատեսում եք աշխատանքի մեկնել կամ ընդմիշտ փոխել ձեր բնակության վայրը, ձեզ օգտակար կլինի ընդհանուր տարբերակը:

Այս քննությունը կտա միավոր, որը Ձեզ հետագայում կօգնի համալսարան դիմել: Քննությունը ներառում է չորս հմտությունները`լսելը, գրելը, խոսելը և կարդալը: Այն հայտնի է բրիտանական և ավստրալական համալսարաններում և ճանաչում է ձեռք բերում նաև ԱՄՆ-ի համալսարաններում:

TOEFL (Test of English as a Foreign Language)

միջինից սկսած ցանկացած մակարդակի համար

Այս քննությունը ստուգում է կարդալու և լսելու հմտությունները, հատկապես շատ է օգտագործվում ամերիկյան համալսարաններ դիմելիս:


GMAT

Եթե դուք մտադիր եք արտասահմանում ստանալ մագիստրոսի կոչում հետևյալ մասնագիտական ուղղվածություններից որևէ մեկում` տնտեսագիտություն, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարապետություն կամ MBA, ապա պետք է հանձնեք GMAT, քանի որ կան շատ համալսարաններ, որոնք պահանջում են GMAT-ի միավոր: GMAT-ի դասընթացները <<Սմարթ Չոյս>>-ում կազմակերպվում են հասկանալի և արդյունավետ մեթոդներով: Այս դասընթացի նյութերը ներառում են նախապատրաստական վարժություններ, գործնական վարժություններ, լրացուցիչ տնային առաջադրանքներ, թեստեր:

GMAT-ի քննությունը տևում է 3 ժամ, 30 րոպե (ընդհանուր չորս ժամ` ներառյալ երկու պաշտոնական ընդմիջումները):

GRE

GRE-ին (The Graduate Record Examination) ստանդարտացված թեստային համակարգ է, որը մշակված է կրթական թեստավորման ծառայության կողմից:

Ամբողջ աշխարհում տարբեր բուհերից և բիզնես դպրոցներից դիմորդները հանձնում են GRE թեստը: Դիմորդները ունեն տարբեր կրթական և մշակութային ծագում:


TCF, TEF, TEFaQ, DELF, DALF, DILF

Վերը նշված քննությունները ֆրանսերեն լեզվի միջազգային քննություններ են:

OnDaf, TestDaf, Goethe-Zertifikat A1, A2, B1, B2, C1, C2

Վերը նշված քննությունները գերմաներեն լեզվի միջազգային քննություններ են:

<<Սմարթ Չոյս>>

Սմարթ Չոյս լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնը
գործում է 2012 թվականից

Մեզ մոտ կարող եք սովորել՝

  • Անգլերեն
  • Արաբերեն
  • Գերմաներեն
  • Թուրքերեն
  • Իսպաներեն
  • Իտալերեն
  • Հոլանդերեն
  • Հունարեն
  • Ճապոներեն
  • Չեխերեն
  • Չինարեն
  • Պարսկերեն
  • Ռուսերեն
  • Վրացերեն
  • Ֆլամանդերեն
  • Ֆրանսերեն
Տեսնել ավելին

Արձագանքները մեր կազմակերպության մասին