IELTS (International English Language Testing Service)

միջինից սկսած ցանկացած մակարդակի համար

Առաջարկվում է երկու տարբերակ` Academic և General: Եթե նախատեսում եք ուսումնառությունը շարունակել միջազգային բուհերում, ապա Ձեզ անհրաժեշտ է հանձնել Academic տարբերակը: Եթե նախատեսում եք աշխատանքի ընդունվել միջազգային կազմակերպությունում կամ վերաբնակվել այլ երկրում, օրինակ Կանադայում կամ Ավստրալիայում, ապա Ձեզ հարկավոր կլինի General տարբերակը: Քննությունը ներառում է չորս հմտությունները` լսել, կարդալ, գրել, խոսել: Կարելի է ընտրել թղթային կամ համակարգչային տարբերակը:

TOEFL (Test of English as a Foreign Language)

միջինից սկսած ցանկացած մակարդակի համար

Այս քննությունը նույնպես պահանջվում է միջազգային բուհեր ընդունվելիս։ Քննությունը ներառում է չորս հմտությունները` լսել, կարդալ, գրել, խոսել: Համակարգչային տարբերակով է։

“Smart Choice” – ը պաշտոնապես համագործակցում է TOEFL – ի մատակարար ETS-ի հետ՝ առաջարկելով իր ուսանողներին 20% զեղչ։


SAT (Scholastic Assessment Test)

SAT-ը բազմակի ընտրությամբ, համակարգչային թեստ է, որի նպատակն է չափել ավագ դպրոցի աշակերտի պատրաստվածության մակարդակը քոլեջի կամ համալսարանի համար։ Միավորները տատանվում են 400-ից մինչև 1600 (մաթեմատիկական բաժնի և կարդալու/ գրելու բաժնի հանրագումարը):

GMAT (Graduate Management Admission Test)

Թեստը ներառում է վերլուծական, գրավոր, բանավոր և հաշվողական հմտություններ: Անհրաժեշտ է հիմնականում կառավարման ծրագրերով հետաքրքրված դիմորդներին, ինչպիսին է օրինակ MBA ծրագիրը: Թեստը պահանջում է անգլերենի քերականական կանոնների իմացություն և մաթեմատիկական հմտություններ, ինչպիսիք են թվաբանությունը, հանրահաշիվը և երկրաչափությունը:


GRE (Graduate Record Examination)

Թեստը պահանջում է քննադատական մտածողություն և վերլուծական հմտություններ։ Թեստը հանձնում են ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների համալսարաններից մեկում մագիստրատուրա կամ ասպիրանտուրա ընդունվելու համար:

Միասնական և ավարտական քննություններ

Միասնական և ավարտական քննությունների նախապատրաստում ՀՀ բուհեր ընդունվելու համար։