Բարի գալուստ Սմարթ Չոյս

Հարգելի այցելու,

Սիրով ողջունում եմ Ձեզ «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնի կայքէջում:

Կենտրոնի նպատակն է ուսանողներին ապահովել լեզվական այնպիսի գիտելիքներով, որոնք պրակտիկ գործածություն կունենան առօրյայում, աշխատավայրում կամ այլ բնագավառներում, որտեղ անհրաժեշտ է լեզվի իմացությունը, ապահովել որակյալ կրթություն՝ հաշվի առնելով ուսանողի պահանջների բավարարվածությունը, գնահատել ուսանողի գիտելիքները ընդունելության և ավարտական փուլերում՝ համապատասխան թեսթավորման միջոցով: Ուսումնասիրություն կատարելով ներկայումս գործող ուսումնական կենտրոնների  շրջանում, նկատելով թույլ տրված բացերը, որոնք էապես ազդում են բարձր որակի ապահովման վրա և չեն արդարացնում հանրության սպասումները, առաջացավ մեկ այլ, իր մոտեցմամբ մյուսներից տարբերվող ուսումնական կենտրոն հիմադրելու պահանջը: Եվ այսպես, նպատակ հետապնդելով ապահովել հանրությանը որակյալ, պրակտիկ լեզվական գիտելիքներով՝ հիմնադրվեց «ՍՄԱՐԹ ՉՈՅՍ» լեզուների ուսուցման



մասնագիտացված կենտրոնը, որն օր օրի էլ ավելի է կատարելագործում և բարձրացնում իր ծառայությունների որակը:

Այստեղ` «ՍՄԱՐԹ ՉՈՅՍ» -ում կարող եք ուսանել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, իտալերեն, չինարեն և գրեթե ցանկացած լեզու, քանզի դրանց տիրապետումը տանում է դեպի մեծ պահանջարկ ունեցող բարձր աշխատավարձով աշխատատեղեր: Լեզուների ուսուցմանը զուգընթաց մեր պրոֆեսիոնալ մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կատարում են մասնագիտական, ցանկացած բարդության թարգմանություններ:

Հավատացած ենք` մեր շրջանավարտների գործը կխոսի իրենց փոխարեն:

Հուսանք, որ այս կայքէջում տեղադրված ընդհանուր տեղեկատվությունը Ձեզ կծառայի որպես կենտրոնի ոգեշնչող աշխատանքի ցուցիչ:

Կենտրոնը պատրաստ է աջակցելու Ձեզ համապատասխան դասընթացի ընտրության հարցում:

Հարգանքով` «ՍՄԱՐԹ ՉՈՅՍ» լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոն-ի
Հիմնադիր և գործադիր տնօրեն՝
Սվետլանա Կարապետյան


Մեր ծառայությունները

Լեզվի տեսական իմացությունն ու դրա տիրապետումը խոսակցական մակարդակով լրիվ տարբեր հարթություններում են գտնվում, այսինքն՝ անձը կարող է տիրապետել լեզվին, սակայն չկարողանալ կիրառել այն գործնականում:
Կենտրոնի հմուտ մասնագետները լեզուն մատուցում են այնպես, որ այն դառնա պատրաստի օգտագործման գործիք


<<Սմարթ Չոյս>>

Սմարթ Չոյս լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնը
գործում է 2012 թվականից

Մեզ մոտ կարող եք սովորել՝

  • Անգլերեն
  • Արաբերեն
  • Գերմաներեն
  • Թուրքերեն
  • Իսպաներեն
  • Իտալերեն
  • Հոլանդերեն
  • Հունարեն
  • Ճապոներեն
  • Չեխերեն
  • Չինարեն
  • Պարսկերեն
  • Ռուսերեն
  • Վրացերեն
  • Ֆլամանդերեն
  • Ֆրանսերեն
Տեսնել ավելին

Արձագանքները մեր կազմակերպության մասին